Գործարար Դոնալդ Թրամփը ծրագրում է Հնդկաստանի ֆինանսական կենտրոնում՝ Մումբայ քաղաքում, կառուցել «Թրամփի աշտարակ» (Trump Tower): Այս մասին հայտնում է Realty Today-ը: Խոսքը 75 հարկանի երկնաքերի մասին է:
«Շատ տարիներ եմ երազել Մումբայում խոշոր նախագիծ սկսելու մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է Թրամփի մասնիկով կիսվելը խոշոր գործարար կենտրոնի բնակիչների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Հնդկաստանի անշարժ գույքի շուկան համարում է հեռանկարային և մտադիր է դրանում ներդրում կատարել: Մումբայ քաղաքում բնակարանի արժեքը վերջին 5 տարիներին կրկնակի աճել է:









































