Տեխասցի 14-ամյա դեռահասն ավելի քան 2 օր բնակվել է Walmart շուրջօրյա խանութների ցանցում՝ թաքնվելով դարակների հետևում և հենց այնտեղից էլ սնվելով: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Դեռահասը որոշել է թաքնվել սուպերմարկետում այն բանից հետո, երբ փախել է բարեկամուհու տնից, որտեղ մնում էր ծնողների բացակայության ժամանակ:
Աննկատ մնալու համար նա օրական մի քանի անգամ հանդերձափոխվել է և տակդիրներ կիրառել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին:
Ծնողների խոսքով՝ սա փախուստի առաջին դեպքը չէ: Նրանց որդին նախկինում մի քանի անգամ հասցրել է փախչել տնից ու թաքնվել առևտրա-արդյունաբերական ձեռնարկությունների ու լքված շինությունների շենքերում:











































