Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի սոցցանցի էջում հայտնվել է տեսանյութ, որում Ցուկերբերգն ընդունում է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի՝ սառցե ջրով լոգանք ընդունելու մարտահրավերը՝ ուղղված ամիոտրոֆիկ կողային սկլերոզի (ALS) դեմ արշավին:
Ցուկերբերգն իր հերթին մարտահրավեր է նետել Բիլ Գեյթսին, Շերիլ Սանդբերգին և Ռիդ Հեյսթինգին: Նա նրանց 24 ժամ է տվել մարտահրավերն իրականացնելու համար, այլապես նրանք ստիպված կլինեն նվիրատվություն կատարել ALS հիմնադրամին կամ կատարել երկու հանձնարարությունները միասին:








































