Ռոբին Ուիլյամսի ներկայացուցիչ Մառա Բուքսբաումը հերքել է, թե իբր դերասանն ունեցել է լուրջ ֆինանսական խնդիրներ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Տեղեկություններն այն մասին, որ Ռոբինը ունեցել է ֆինանսական խնդիրներ, ճիշտ չեն: Հասկանում եմ մարդկանց ցանկությունը՝ իմանալ տեղի ունեցածի պատճառները»,- ասել է նա NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Այնուամենայնիվ, Ուիլյամսը ապրիլից սկսած փորձում էր 29.9 մլն դոլարով վաճառել Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող իր «Վիլլա Սորիսո» առանձնատունը:
Բացի այդ՝ նա իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, թե վերադարձել է որոշ դերերի միայն այն բանի համար, որպեսզի «փակի իր հաշիվները»:











































