Լոնդոնի բնակիչները ցնցվել են քաղաքի փողոցներում տեսնելով հավի կաշվից կարված հագուստով տղամարդուն: Անջատված հայացքով տղամարդը մտել է մետրոյի վագոնները, խանութները, քայլել է այգում: Ականատեսները նշում են, որ բրիտանացուց ահավոր հոտ է փչել, գրում է Mirror-ը:
Պարզվել է, որ այդ տղամարդը նկարիչ Լյուիս Ջի Բերտոնն է: Բրիտանացու խոսքերով՝ այս ամենը FLESH ներկայացման մաս է կազմում:
Բերտոնը պատմել է, որ նրա փորձի իմաստը մարդու անձի և դրա առևտրականացման միջև փոխադարձ կապի ուսումնասիրությունն է: Սակայն, նրան տեսնողները դժվար թե հասկանային դրա իմաստը: Համացանցի որոշ օգտատերեր նրա հագուստը համեմատել են սեքս-ֆետիշիստների լատեքսային հագուստների հետ:










































