Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի հարձակվողների` Դիդյե Դրոգբայի ու Դիեգո Կոստայի մասին:
Մոուրինյոն անդրադարձել է Դրոգբայի վնասվածքին, որը նա ստացել էր ընկերական հանդիպումներից մեկի ժամանակ.
«Նա պատրաստ կլինի առաջնության մեկնարկային հանդիպմանը: Չեմ կարող ասել, որ նա 100 %-ով պատրաստ կլինի «Բերնլի»-ի հետ հանդիպմանը, բայց, իմանալով մեր ակումբի բժշկական անձնակազմի վարպետությունը, կարող եմ ասել, որ Դրոգբան շատ շուտով խաղադաշտ կվերադառնա:
Դիեգո Կոստան փայլուն մարզավիճակում է: Ես գոհ եմ նրա խաղից: Առաջին հերթին նա լավ թիմային ֆուտբոլ է խաղում: Խաղալով հարձակվողի դիրքում` նա նաև հասցնում է օգնել պաշտպաններին, ինչը խոսում է նրա ֆուտբոլային բարձր որակների մասին:
Մենք երկար էինք սպասում այս տրանսֆերին: Դիեգո Կոստան մեր ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն էր, այդ պատճառով «Չելսի»-ն նոր հարձակվող չգնեց ձմռանը: Վստահ կարող եմ ասել, որ Կոստան հարմարվել է իր նոր ակումբին»-, ասել է Մոուրինյոն:








































