«Իսկանդեր» հրթիռային համալիրի՝ արտահանման համար նախատեսված տարբերակը մինչև 2016 թվականը չի մատակարարվի արտասահման: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչ Գեորգի Կուզիկին:
«Մենք բոլոր պոտենցիալ պատվիրատուներին պաշտոնապես տեղեկացրել ենք, որ մինչև 2016 թվականը այդ համալիրներն չեն արտահանվի»,- ասել է նա:
Կուզիկը հստակեցրել է, որ դրա պատճառը հրթիռների արտադրությունն ընդլայնելու հնարավորություն չունենալն է:
«Թույլ տեղը հրթիռների արտադրությունն է: Վոտկինի գործարանը, որը հրթիռներ է արտադրում, այժմ առավելագույն ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Բանն այն է, որ այդ գործարանում հսկայական նոմենկլատուրա կա, և «Իսկենդեր» համալիրի արտադրությամբ մի քանի ցեխեր են զբաղվում, մյուսները զբաղված են: Արտադրությունն ընդլայնելու հնարավորություն ուղղակի չկա»,- ասել է նա:






































