Իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոն կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլ»-ում: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն ֆունտ ստերլինգ: Հաջորդ տարիների ընթացքում «Լիվերպուլ»-ը «Սևիլյա»-ին կվճարի ևս 3 մլն ֆունտ ստերլինգ բոնուսների տեսքով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մորենոն «Սևիլյա»-ի կազմում անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 3 գոլի հեղինակ:







































