Nexus շարքի հաջորդ սմարթֆոնը հավանաբար կթողարկի Motorola ընկերությունը՝ հայտնում է CNet պորտալը:
Shamu ծածկանվամբ սարքը կարող է դառնալ Nexus-ի հաջորդ սմարթֆոնը: Պարբերականի տվյալներով՝ այն կստանա Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր, ինչպես նաև 1080р խտությամբ դիսփլեյ:
Շարքի նախորդ սմարթֆոնը՝ Nexus 5-ը, թողարկվել է Google-ի կողմից՝LG ընկերության հետ համատեղ:











































