Սուդան են ժամանել իրանական երկու ռազմածովային նավեր: Ականակիր ու ուղղաթիռակիր նավերը կայանել են Սուդանի նավահանգստում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին շրջանում սա իրանական ռազմանավերի երկրորդ այցն է Սուդան: Իրանական նավերը խարիսխ են գցել Սուդանում հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Սուդանը Իսրայելին մեղադրեց սուդանական Հարթում քաղաքում գործարան ռմբակոծելու համար:
Իսրայելի իշխանությունները պնդում են, թե Սուդանը զենք է մատակարարել Գազայի հատված, որը գտնվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վերահսկողության ներքո: