Քիմ Քարդաշյանը իր երկրպագուներին ուրախացնում է գլամուրային կերպարներով օրվա ու գիշերվա ցանկացած ժամանակ: Անցած երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին, ռեալիթի շոուի աստղը հերթական անգամ ցուցադրել է իր ճաշակը հագուստի ընտրության հարցում առավոտյան ու երեկոյան, գրում է spletnik.ru-ն:
Առավոտվա համար Քիմը ընտրել է բացարձակ թափանցիկ բլուզ՝ համարձակ բացվածքով, և սև շրջազգեստ: Քիմը կրել է մարմնագույն կոշիկներ, իսկ մազերը արձակել է:


Նույն երեկո Քիմն ընթրել է իր վաղեմի ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ: Այդ հանդիպմանը գնալիս աստղը կրել է բորդո զգեստ՝ երկար թևքերով և ծնկից ցած փեշով:


Որպես հավելում՝ նա կրել է առավոտվա կոշիկները:









































