Ավստրալիայում հայկական եկեղեցու՝ մեծ հարգանք վայելող առաջնորդը ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի լրտես է: Այս մասին հայտնի է դառնում ռուսական հետախուզական արխիվների տվյալներից՝ փոխանցում է Sydney Morning Herald-ը:
Արքեպիսկոպոս Աղան Պալիոզյանը՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայկական եկեղեցական թեմի առաջնորդը, ցուցակագրված է որպես գործակալ, ծածկագրված որպես «Զորիկ»՝ կոմիտեի նախկին արխիվավար Վասիլի Միտրոխինի թղթերում, որոնք հրապարակվել էին անցած ամիս Չերչիլի բրիտանական քոլեջի արխիվի կողմից:
1946 թվականին ծնված Պալիոզյանը 1975-ին Ավստրալիա է մեկնել՝ ծառայելու որպես հայկական եկեղեցու թեմի տեղապահ՝ մինչ 1982 թվականին առաջնորդ նշանակվելը:
Նա մահացել է 2012-ի սեպտեմբերին:
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Պալիոզյանը հավաքագրվել է խորհրդային հետախուզությունում 1973 թվականին՝ Երևանում աստվածաբանություն ուսումնասիրելուն զուգահեռ:











































