Ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսը, որն ինքնասպան եղավ կյանքի 64-րդ տարում, թողել է իր երեխաներին ժառանգություն, որը վճարվելու է մաս-մաս՝ նրանց որոշակի տարիքի հասնելուն պես:
Ուիլյամսն իր 3 երեխաների համար հիմնադրամ էր ստեղծել 2009-ին, հայտնում է TMZ պորտալը: Հայտնի չէ, թե որքան գումար կա դրանում:
Համաձայն պայմանների՝ Ուիլյամսի երեխաները ստացել են գումարի մեկ երրորդը, երբ դարձել են 21 տարեկան:
Գումարի մյուս մասը երեխաներից յուրաքանչյուրը կստանա 25 տարեկանը լրանալուց հետո, մյուս մասը՝ 30 տարեկանում:
Ուիլյասի ավագ որդին՝ Զաքարին, 31 տարեկան է, աղջիկը՝ Զելդան՝ 25, փոքր որդին՝ Կոդին, 22 տարեկան:
Լրագրողները պնդում են, որ դերասանը ֆինանսական խնդիրներ ուներ 2 ամուսնալուծություններից հետո, թեև 2012-ին նրա կարողությունը գնահատվում էր 130 մլն դոլար:
Մահից ոչ շատ առաջ նա փորձում էր վաճառել Կալիֆոռնիայի իր առանձնատունը 20 մլն դոլարով, քանի որ չվճարված հաշիվներ ուներ:












































