Ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899թ. օգոստոսի 13-ին՝ Լոնդոնում, նպարավաճառի ընտանիքում: Նրա ծնողները եղել են ջերմեռանդ կաթոլիկներ, և նա կրթություն է ստացել ճիզվիտական քոլեջում:
1915-ից նա աշխատել է հեռագրային ընկերությունում՝ միաժամանակ Լոնդոնի համալսարանում ուսումնասիրելով գերանկարչություն: Դա թույլ տվեց նրան ընկերության գովազդային բաժնում զբաղեցնել նկարչի պաշտոնը: Այդ շրջանում էլ Հիչքոքի մոտ ծնվեց կինեմատոգրաֆիայի նկատմամբ հետաքրքրությունը:
1920-ին Հիչքոքը աշխատանքի է ընդունվում ազդագրերի դիզայնի հոլիվուդյան ընկերություններից մեկի լոնդոնյան մասնաճյուղում: Նրա կարիերան մեծ թափով առաջ էր գնում, իսկ 1923-ին արդեն նա հնարավորություն է ստանում իրեն փորձել ռեժիսուրայում: Առաջին՝ «Համար 13» ժապավենը չի ավարտվել ստուդիայի փակման պատճառով:
1925-ին նա նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Վայելքների այգին»: Նրան է պատկանում նաև բրիտանական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Շանտաժ»-ը:
Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց ի վեր Անգլիայում դադարեցվեց ֆիլմերի նկարահանումը, ուստի Հիչքոքը մեկնեց ԱՄՆ՝ Հոլիվուդ՝ բնակվելով Բևերլի Հիլզում: Նրա կարիերան իր գագաթնակետին հասավ 1950-ականներին, և նա սկսեց թողարկել «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» շարքը:
Նրա ողջ գործունեության ընթացքում նկարահանվել է 55 լիամետրաժ ֆիլմ, որոնցից շատերը դարձել են համաշխարհային դասական ֆիլմեր: Նրա ամենահիշարժան ֆիլմերից են «Մարդը, ով ավելի շատ բան գիտեր», «Ռեբեկա», «Պատուհան դեպի դուրս», «Գլխապտույտ» և այլն:
Ալֆրեդ Հիչքոքը մահացել է 1980 թվականի ապրիլի 20-ին՝ Լոս Անջելեսի իր տանը, 80 տարեկանում:











































