Thursday, 25 06 2026
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են

Մեծ արձակուրդի հետևանքները

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասում է, որ սահմանային լարված իրավիճակ հակառակորդը ստեղծում է պարզելու համար՝ հայերը սահմանից արձակուրդ գնո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ Հերմինե Նաղդալյանն ասում է, որ հայերը սահմանից արձակուրդ չեն գնում: Կարևորը, որ հայերը արձակուրդ են գնում թիկունքում: Ընդ որում՝ գնացել են երկարատև արձակուրդ: Արդեն 20 տարի է՝ հաղթանակից ու հրադադարից հետո, որ հայերը թիկունքում արձակուրդի մեջ են: Իրականում Ադրբեջանը սահմանին արձակուրդ գնալ-չգնալը չի ստուգում, այլ սահմանային լարվածությունը թիկունքում երկու տասնամյակ ձգվող արձակուրդի, իշխանությունների անգործության արդյունք է:

Այդ անգործության արդյունքում է, որ հրադադրից երկու տասնամյակ անց, երբ Ադրբեջանը 1994 թվականին ուղղակի հրադադար էր սպասում հետագա կորուստներից խուսափելու համար, այսօր հանդգնում է խոսել Հայաստանի թուլության, Հայաստանին հաղթելու և այլնի մասին: Եվ ինչքան էլ մենք այսօր այդ ամենը որակենք Ալիևի քարոզչական հոխորտանք, ներքին սպառման համար նախատեսված պրոդուկտ, միևնույն է, մենք չենք կարող չընդունել, որ խաղաղությունը մենք տանուլ ենք տալիս, տանուլ ենք տալիս, եթե անգամ Ադրբեջանից ավելի վատ վիճակում չենք, այլ նրա նման ենք:

Մենք պարտավոր էինք լինել մի քանի անգամ ավելին, քան Ադրբեջանը: Խոսքը տնտեսական կարողությունների մասին չէ. ի վերջո, նրանք նավթ ու գազ ունեն, որն առաջիկա տարիների համար նրանց զուտ թվաբանական-քանակական տնտեսական առավելությունը անխուսափելի էր դարձնելու, հատկապես Հայաստանի շրջափակվածության պայմաններում: Սակայն մենք պարտավոր էինք լինել ավելի բարձր՝ հասարակական, տնտեսական, քաղաքական, պետական մշակույթով, մենք պարտավոր էինք լինել ավելի արդիական պետություն, և հասարակությունը, մենք պարտավոր էինք լինել օրինական, սահմանադրական հասարակարգ ունեցող սուբյեկտ: Այլ կերպ ասած՝ մենք պարտավոր էինք պատերազմի մեր ռազմական հաղթանակը ապահովել քաղաքակրթական բազայով, ինչը չենք արել:

Այսօր Հայաստանն իհարկե շատ բանով ավելին է, քան Ադրբեջանը, եթե նկատի ունենանք ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունները, սակայն մենք այդ հարցում վաղուց պետք է այլևս դուրս եկած լինեինք Ադրբեջանի հետ համեմատության տիրույթից և գտնվեինք չափման բոլորովին այլ հարթության վրա: Հայաստանում այսօր վաղուց արդեն պետք է ԱԺ փոխնախագահը բիզնեսի հետ սերտաճած Հերմինե Նաղդալյանը չլիներ, Հայաստանում վաղուց արդեն վարչապետը պետք է բիզնեսի հետ սերտաճած Հովիկ Աբրահամյանը չլիներ, Հայաստանում վաղուց արդեն ընդդիմության առաջնորդը պետք է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը չլիներ, Հայաստանում վաղուց արդեն նախագահը պետք է Սերժ Սարգսյանը չլիներ, իսկ նրան փոխարինելու հավակնորդները վաղուց արդեն պետք է Քոչարյանը, Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը կամ 20 տարի «արձակուրդ» գնացած իշխանական համակարգի որևէ այլ ներկայացուցիչ չլիներ: Այդ դեպքում Ադրբեջանը չէր համարձակվի սահմանի վրա որևէ բան փորձել, այդ դեպքում Հայաստանի անվտանգությունը շատ ավելի բարձր և բազմաշերտ մակարդակում կլիներ, և հարկ չէր լինի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հաղթանակից 20 տարի անց վերստին պաշտպանել հայ երիտասարդների կյանքի գնով:

Իմիջիայլոց, Սերժ Սարգսյանն այժմ արձակուրդում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում