Բաղդադում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է Իրաքի նոր վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի տան մոտ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է անցակետի մոտ, որը գտնվում է վարչապետի տան մոտ»,- նշել է ոստիկանության աղբյուրը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը Հայդեր Ալ-Աբադիին հանձնարարել էր նոր կառավարություն ձևավորել:







































