Գերմանիայի Շլեզվիգ Գոլշթեյն լողափին հետայսու արգելված է ավազե ամրոցներ կառուցել: Ափին զբոսաշրջիկների մեծ քանակության պատճառով ամռանը այդ «շինությունները» փրկարարներին խանգարում են օգնել ծովում խեղդվողներին: Ուստի ավազե ամրոցները որոշվել է արգելել օրենսդրորեն, գրում է The Telegraph-ը:
Դրանց պատճառով ծովում բավական շատ դժբախտ դեպքեր են գրանցվել: Ավազե ամրոցները փակում են փրկարարների ճանապարհը: Դրա պատճառով կարող են շատ մարդիկ զոհվել` ցամաքից օգնություն չստանալով:









































