Քեյթ Մոսը և ոսկերչական David Yurman բրենդն արդեն 10 տարի համագործակցում են: Մակնիշը հավաքել է 2004 թ. սկսած թոփ-մոդելի մասնակցությամբ բրենդի գովազդային արշավների լուսանկարները, գրում է Spletnik.ru-ն:
Իհարկե, նոր ֆոտոշարք էլ է կազմակերպվել: Դրա հեղինակը, ինչպես և նախկին նկարահանումներինը, Պիտեր Լինդբերգն է:
Ինքը՝ Դևիդ Յուրմանը պատմել է, որ Մոսը կարծես կենդանացնում է մակնիշի զարդերը:
Ընդ որում, Քեյթ Մասից բացի, բրենդի դեմքեր են դարձել նաև Ժիզել Բունդխենը և Քեյթ Էփթոնը:












































