Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Ուկրաինային հատկացվելիք մարդասիրական օգնությունն ընդլայնել 2.5 մլն եվրոյով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Զարգացման հարցերով եվրահանձնակատար Քրիստալինա Գերոգիևային:
«Այդ միջոցները կտարածվեն Ուկրաինայում գործող միջազգային կազմակերպությունների միջոցով»,- ընդգծել է նա:
Նրա խոսքերով` ԵՄ-ն նաև մտադիր է Կիևին աջակցել երկրի տարածքում մարդասիրական խնդիրները լուծելու համար նախատեսված կառույցներ ստեղծելու հարցում։












































