«Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ֆինանսի դիմաց Ադրբեջանին զիջել Լեռնային Ղարաբաղը: Դեռ երեկ այդ հարցին Երևանը կտրականապես ժխտողական պատասխան է տվել: Սակայն հայտնի է դառնում, որ Սոչիում երկու նախագահների բանակցություններին զուգահեռ, Ժնևում նրանց ներկայացուցիչները վարագույրի հետևում բանակցություններ են վարում` քննարկելով գնի հարցը»,- գրում է ռուսական Politrus.com պարբերականը:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրված շրջանների փոխարեն Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին 5 մլրդ դոլարի չափով տրանշ տրամադրել, ինչը բավարար է նրա արտաքին պարտքը մարելու համար:
«Իրականացնել դա ծրագրվում է ուղիղ կերպով` երկու երկրների Կենտրոնական բանկերի միջև, իսկ տարբեր միջազգային կառույցների միջամտության ծախսերը Բաքուն իր վրա է վերցնում: Ի պատասխան դրա, Երևանը մինչև 2015-ի ավարտը պարտավորվում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել բոլոր զինված ստորաբաժանումները` օբյեկտների վերահսկողությունը հանձնելով ԵԱՀԿ-ի կամ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերին, որոնք տարածաշրջանում կմնան մինչև 2019-ի ապրիլը»:
Պարբերականը պնդում է, որ այդ շրջանում Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորի կուսակցական հիմունքներով, ինչպես նաև փոփոխություններ սահմանի սահմադարության մեջ` հայերենը դարձնելով տարածաշրջանային երկրորդ լեզու, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ուսումնական հաստատություններում երաշխավորի հայերենի ուսուցումը:
Պարբերականի տվյալներով`Հայաստանը ցանկանում է, որպեսզի իր քաղաքացիներն ազատ մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ մեկ տարվա ընթացքում 10 օր ժամկետով:
Նշվում է, սակայն, ոչ Երևանը համաձայն չէ փոխհատուցման գումարի հետ:











































