Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրինգսը ցանկանում է խանգարել ուկրաինացի բռցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հարսանիքը: Հաղորդվում է, որ Վլադիմիր Կլիչկոյի և դերասանուհի Հայդեն Պանետյերիի հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 24-ին:
«Կապ չունի, թե որտեղ է լինելու հարսանեկան արարողությունը: Ես կլինեմ այնտեղ, որտեղ Կլիչկոն չի կարողանա թաքնվել ինձանից»-, ասել է Բրինգսը:
Նշենք, որ նախկինում Բրինգսը խանգարել էր Կլիչկոյին մարզում անցկացնել, այնուհետև միջամտել էր Կլիչկոյի ընթրիքին: