Իտալական «Յուվենթուս»-ի պաշտպան Ստեֆան Լիխշտայները հայտարարել է, որ պատրասվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ.
«Կոնտեն հիանալի մարզիչ է: Նա գերազանց էր հասկանում, թե ֆուտբոլիստներն ինչի են ունակ ու նրանցից պահանջում էր առավելագույնը: Հաճախ զայրանում էր մեզ վրա, սակայն դա չէր խանգարում, որ ֆուտբոլիստների ու մարզիչի միջև հարաբերությունները հոյակապ լինեն:
Ալեգրին նույնպես լավ մասնագետ է: Նա Իտալիայի չեմպիոնի տիղոսն է նվաճել «Միլան»-ի հետ ու լուրջ արդյունքների է հասել Չեմպիոնների Լիգայում: Կարծում եմ, որ Ալեգրիի օրոք «Յուվենթուս»-ը կշարունակի իր հաղթարշավը:
Ես մերժել եմ ՊՍԺ-ի առաջարկը, քանի որ ցանկանում եմ մնալ ու կարիերաս շարունակել «Յուվենթուս»-ում: Ես ակումբի հետ արդեն համաձայնեցրել եմ պայմանագրի ժամկետի երկարաձգման պայմանները և շուտով նոր պայմանագիր կկնքեմ «Յուվենթուս»-ի հետ»-, ասել է Լիխշտայները:







































