Թուրքիայի հյուսիսային Զոնգուլդակ նահանգում ածխի հանքի փլուզման հետևանքով փլատակների տակ է հայտնվել 9 հանքափոր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
Փրկարարներն առայժմ չեն կարողացել գտնել հանքափորներին: Նախնական տվյալներով՝ փլուզված գոտու խորությունը մոտ 20 մ է:

Հանքը մասնավոր ընկերության կառավարման ներքո է, և նահանգի ղեկավար Ալի Քաբանի խոսքով՝ «պատասխանատու ինժեները թաքցրել է փլուզման փաստը», որը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը: Դեպքի մասին հայտնել են գիշերային հերթափոխից չվերադարձած հանքափորների հարազատները:









































