Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ առնվազն 817 մարդու մահը կարող է դիտվել որպես մարդկության նկատմամբ Եգիպտոսի անվտանգության ուժերի գործած հանցագործություն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2013-ի հուլիսին Եգիպտոսի բանակն ազգային դժգոհության ֆոնին, որը պայմանավորված էր «Մուսուլման եղբայրների» իշխանության գլուխ եղած ժամանակ երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո նրա կողմնակիցների պահանջով՝ նրան վերադարձնել երկրի ղեկավարի պաշտոնին, բողոքներին հաջորդած անկարգությունների և բախումների հետևանքով հարյուրավոր եգիպտացիներ են զոհվել:
Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը տեղի ունեցածը համարել է նորագույն պատմության ընթացքում մեկ օրում ցուցարարների ամենաարյունալի սպանություններից մեկը:
Ինչպես հայտնի դարձավ, երկուշաբթի օրը Ռոթին և նրա գործընկերներին արգելվել է մտնել Եգիպտոս: Human Rights Watch-ի պատվիրակությունը ծրագրում էր Եգիպտոս այցելել՝ մասնակցելու անցած տարի բողոքի ակցիաների ժամանակ եգիպտացի ուժայինների կողմից ցուցարարների զանգվածային սպանության մասին զեկույցի հրապարակմանը:











































