Ադրբեջանը մտադիր է մեծացնել Նախիջևան գազի փոխադրումը և այդ կապակցությամբ դիմել է Իրանին՝ այդ երկրի տարածքով գազը փոխադրելու հարցով: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաջեդին, երեքշաբթի օրը հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը Նախիջևան է փոխադրում տարեկան 1 մլրդ խմ-ից պակաս գազ:
Մաջեդիի խոսքով՝ Իրանը մտադիր է համաձայնել ադրբեջանական կողմի առաջարկին, և մոտ ժամանակներս այդ հարցով հանդիպում կլինի:
Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխադրման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2005թ., 25 տարով: 2013թ. Ադրբեջանն Իրանի տարածքով Նախիջևան է փոխադրել 424 մլն խմ գազ:







































