Բոստոնում՝ «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի հայտնի նստարանի մոտ, սկսել են գրություններ հայտնվել՝ ի պատիվ Ռոբին Ուիլյամսի՝ հայտնում է The Hollywood Reporter-ը: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 63-ամյա Ուիլյամսը մահացել է, և որ ոստիկանությունը մահվան պատճառ է համարում ինքնասպանությունը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, դերասանն Օսկարի էր արժանացել հենց այդ ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմում նկարված նստարանը դարձել է քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Այժմ այն վերածվել է իմպրովիզային հուշակոթողի՝ ի պատիվ Ուիլյամսի: Այս մասին պատմել է տեղի բնակիչ Նիկոլաս Ռեբչենուկը:
Նա և իր ընկերուհին նստարանի մոտ ծաղիկներ ու կավիճներ են բերել: Այնտեղ են եղել նաև Ուիլյամսի երկու այլ երկրպագուներ: Նրանք միասին ասֆալտին միջբերումներ են գրել ֆիլմից:











































