Ճապոնացի և ամերիկացի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենաարագ ֆոտոխցիկը՝ ասվում է Nature Photonics ամսագրում:
Մասնագետների խոսքով՝ նոր ֆոտոխցիկը կարող է վայրկյանում 4.4 տրիլիոն կադր նկարել, ինչը 1000 անգամ ավելի է, քան ներկայումս գոյություն ունեցողների պարագայում: Լուսանկարների խտությունը 450×450 պիքսել է:
Նոր տեսախցիկում գիտնականները կիրառել են ֆեմտոլուսանկարչության մեթոդը: Այն թույլ է տալիս կիրառել լույսի տարածման արագության վերջավորությունը՝ կարճ ժամանակահատվածում ստանալու բազմաթիվ լուսանկարներ:
Նկարահանման համար կիրառվում է ֆեմտովայրկյանային լազերը, որն արձակում է 100 պիկովայրկյանից պակաս տևողությամբ կարճ ազդակներ: Ներկայումս խցիկը մի քանի քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Զանգվածային կիրառության նպատակով մասնագետները ծրագրում են փոքրացնել դրա չափսերը:
Սպասվում է, որ նոր տեսախցիկը կարող է կիրառություն գտնել պլազմայի դինամիկայի ուսումնասիրման, տարբեր տեսակի տատանումների տարածման, ինչպես նաև բժշկության ու ավտոմեքենաշինության մեջ:







































