Ամերիկյան փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը երկրպագուներին գերել է իր իդեալական կառուցվածքով, երբ լուսանկարվել է ներքնազգեստի հավաքածուի համար:
Աստղային գեղեցկուհին ներկայացրել է կանան ներքնազգեստի առաջին հավաքածուն: Արդեն սեպտեմբերի սկզբին երկրպագուները կարող են ձեռք բերել սեքսուալ երգչուհու ստեղծած ներքնազգեստի օրինակներից, որոնց գինը 17-79 դոլար է:
Instagram-ի իր էջում Բրիթնին հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում նա ցուցադրում է իր սեքսուալ չափերը:
«Յուրաքանչյուր կին ինքն իրեն պետք է սեքսուալ ու գեղեցիկ զգա: Ես հույս ունեմ, որ իմ հավաքածուի ներքնազգեստը կրելով՝ կանայք կարող են իրենց հենց այդպիսին զգալ՝ ինքնավստահ, սեքսուալ և գրավիչ»,- ասել է նա:












































