Դեպի Ուկրաինա Ռուսաստանի կողմից մարդասիրական օգնության մատակարարումները պետք է իրականացվեն միայն Կիևի թույլտվությամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նախագահն ու վարչապետը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի զարգացումը և հաստատել, որ մարդասիրական օգնության պատրվակով ցանկացած ներխուժում պետք է իրականացվի միայն Ուկրաինայի կառավարության պաշտոնական, հստակ արտահայտված համաձայնության և թույլտվության դեպքում»,- ասվում է հաղորդագրությունում:
Կողմերը համաձայնել են, որ Ռուսաստանի ցանկացած քայլ, որը չի համապատասխանի այդ պահանջներին, կլինի անընդունելի, կխախտի միջազգային օրենքները և կհանգեցնի հավելյալ պատժամիջոցների:











































