Apple-ի մատակարարները սկսել են նոր սերնդի iPad պլանշետների արտադրությունը՝ ներառյալ սարքի լրիվ չափն ու մինի տարբերակը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
9.7 դյույմ անկյունագծով նոր iPad-ի շնորհանդեսը սպասվում է կամ ընթացիկ եռամսյակի վերջին, կամ հաջորդի սկզբին: Նոր սերնդի iPad mini-ի արտադրությունը ևս սկսվել է. հավանաբար սարքը շուկա կհանվի տարեվերջին:
Սպասվում է, որ iPad-ի լիամասշտաբ մոդելը կունենա նոր հակափայլ էկրան, ինչը հնարավորություն կտա այդ էկրանով ավելի հեշտությամբ կարդալ վառ լույսի տակ: Սակայն այդ նորամուծությունը կարող է հանգեցնել մատակարարումների ձգձգման և, որպես հետևանք, տարբեր երկրների շուկաներ սարքի դուրսբերման դանդաղեցման և պատվիրված սարքերի մատակարարման երկարաձգման:











































