Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Good luck, Russia` ԱՄՆ-ը ձեռքերը կլվանա Ղարաբաղից. մամուլ

«Ես չեմ տեսնում դիվանագիտական որևէ առաջընթաց Ղարաբաղում, և ինձ թվում է, որ գործընթացն ավելի շատ հետընթաց է ապրում»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի» ավագ վերլուծաբան Ուեյն Մերրին:

«Այս պարագայում խաղաղության հաստատման միակ պոտենցիալը տարածաշրջանային երկու ուժերի` Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունն է, որի արդյունքում կարող է լինել լուծում, որը հիմնված չի լինի միջնորդության վրա,- նշել է վերլուծաբանը,- Պատերազմը վատ կլինի բոլորի համար, բայց լուծումը պատերազմն է: Վերջին տարիներին ես այսպիսի վերաբերմունք տեսնում եմ երկու կողմերից էլ` և´ հայերից, և´ ադրբեջանցիներից: Եթե սա է նրանց վերաբերմունքը, ուրեմն ժամանակն է, որպեսզի տարածաշրջանային գերտերությունները հյուսիսից և արևմուտքից վերցնեն պատասխանատվությունն իրենց վրա և կանխեն պատերազմը»:

Իսկ հարցին` այդ դեպքում ի՞նչ է անելու ԱՄՆ-ը` պատերազմը կանխելու համար, Ու.Մերրին պատասխանել է. «Մենք չափից ավելին ենք արել, մենք չափից ավելի ակտիվ ենք եղել և սպասումներ ենք ստեղծել և´ Երևանում, և´ Բաքվում, թե ամերիկացիները լուծելու են այս խնդիրը: Բայց ամերիկացիները չեն պատրաստվում լուծել այս խնդիրը, դուք պետք է լուծեք այն, բայց դուք չեք ուզում: Ես չեմ տեսնում որևէ հիմք, որի վրա ամերիկյան դիվանագիտությունը կարող է որևէ առաջընթաց ունենալ: Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ձեռքերը լվանա Ղարաբաղից»: Այդ դեպքում կգա Ռուսաստա՞նը: Այս հարցադրմանն ի պատասխան` ամերիկացի վերլուծաբանն ասել է. «Ուրեմն հաջողություն եմ մաղթում նրան (անգլերեն` good luck- խմբ.)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում