Դաղստանցի ֆերմեր Ահմեդխան Մագոմեդովը սալորի տեսակներից մեկն անվանել է ի պատիվ հոլիվուդյան դերասանուհի և մոդել Անջելինա Ջոլիի, հաղորդում է «Դաղստան» РГВК-ն։ Տղամարդը հայտնել է, որ սալորը կոչել է ի պատիվ արտիստուհու, քանի որ «Անջելինա Ջոլին բոլորին է դուր գալիս»։ Ֆերմերի խոսքերով՝ այդ տեսակը շատ հեռանկարային է և երկար է պահվում։
Տասը հեկտար հողամասում այգեգործը մշակում է նաև ելակի «Եղիսաբեթ II թագուհի» տեսակը։ Մագոմեդովն ընդհանուր հաշվով 32 տեսակի ելակ է աճեցնում։ «Ամազոնկա» կոչվող նրա տնտեսության ամենամյա բերքը կազմում է մոտ տասը տոննա հատապտուղ։










































