ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր հարված են հասցրել Իրաքում ԻԼԻՊ գրոհայինների դիրքերին, հաղորդում է ITAR-TASS–ը։
Ռմբակոծություւնն իրականացվել է կիրակի երեկոյան Էրբիլի շրջանում քրդական զինվորական ստորաբաժանումների պաշտպանության նպատակով։
ԱՄՆ ռազմական ուժերի մամլո ծառայությունում հայտնել են, որ կործանիչները ոչնչացրել են ԻԼԻՊ-ի մի քանի փոխադրամիջոց և լքել ռմբակոծման շրջանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մոտակայքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին հարվածելու մասին։
2014 թ. օգոստոսին Բարաք Օբաման հայտարարել էր, թե ԱՄՆ-ը շարունակելու է ավիրահարվածներ հասցնել Իրաքում գրոհայինների դիրքերին։ Պետության ղեկավարի խոսքերով՝ ԱՄՆ-ը նոր պատերազմի չի սկսի Իրաքում, սակայն ավիահարվածներ կհասցնի ծայրահեղականներին՝ կանխելու համար կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը։







































