Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուսական կողմը, Կարմիր խաչի հետ համագործակցաբար, Ուկրաինա է ուղարկում մարդասիրական շարասյուն։ Պուտինը գնահատական է տվել այդ երկրում ճգնաժամի առաջացմանը։
Խոսակցության մեջ ուշադրություն է դարձվել Կիևի իշխանությունների կողմից հարավարևելյան շրջաններում վարած ռազմական գործողությանը և հակամարտության գոտի շուտափույթ մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտությանը, նշում է Կրեմլի մամլո ծառայությունը։












































