Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը պատմել է իր ծրագրերի մասին օգոստոսի 28-ից հետո, երբ կավարտվի իր կառավարման ժամկետը: Hürriyet-ի տեղեկացմամբ՝ Գյուլը լրագրողներին ասել է, որ կվերադառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքեր:
Նա ասել է. «Ես այդ կուսակցության հիմնադիրն եմ, առաջին վարչապետն ու առաջին նախագահն այդ կուսակցությունից: Կուսակցություն իմ վերադարձը բնական է: Հենց ավարտվի իմ նախագահության ժամկետը, ես, անկասկած, կվերադառնամ իմ կուսակցություն: Հավատում եմ, որ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա և կշարունակի իր ճանապարհը»:
Հիշեցնենք՝ Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:











































