Ընտանեկան զույգն ընկել է ժայռից, երբ Պորտուգալիայում մեծ բարձրությունից սելֆի էին անում: Զոհվածների մարմինների որոնման աշխատանքները հետաձգվել են վատ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է NBC-ին՝ լեհ զույգը երեխաների հետ ուղևորվել էր հանրահայտ Ռոկ ժայռը տեսնելու, որը գտնվում է Եվրասիայի ամենաարևմուտքում:
Ատլանտյան օվկիանոսից 140 մ բարձրության վրա ընտանիքը որոշել է խմբակային լուսանկար իրականացնել: Հանուն այդ լուսանկարի նրանք ընկել են ժայռից: Զոհվածների երեխաները այս պահին լեհ դիվանագետների խնամքի տակ են:







































