Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը:
Մարզումային պրոցեսին միացել է նաև բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով «Մունդիալ-2014»-ում ողի կոտրվածք ստանալուց հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր ծրագրով: Մինչ այդ նա մարզվում էր անհատական ծրագրով:
«Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` առանց սահմանափակումների մարզվել են նաև Ժերեմի Մատյեն ու Չավին: Մարկ Բարտրան մարզվել է անհատական ծրագրով:








































