Սիրիայի համար նախատեսված С-300 համալիրները կուտիլիզացվեն: Ria Novosti-ի տեղեկացմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Ռազմական-տեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:
«Սիրիայի համար նախատեսված С-300 համալիրները կուտիլիզացվեն: Այդպիսի որոշում փաստացի ընդունվել է երկրի քաղաքական ղեկավարության մակարդակով»,- ասել է Բիրյուլինը:
Պատասխանելով այլ երկրների այդ համալիրները վերավաճառելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ասել է. «Այդպիսի պահեր կան, բայց դրանք քիչ հավանական են»:










































