Իսկապե՞ս Մոսկվային դեֆիցիտ է վրա հասել մթերային էմբարգոյի սահմանումից ընդամենը օրեր անց:
Մոսկվայում դատարկվում են մթերային վաճառակետերը. նման տագնապալի հաղորդագրություններ են այսօր տարածվել սոցցանցերում: Հայտնի բլոգեր Ռուստեմ Ադագամովի գրառումն այդ թեմայով հարյուրավոր լայքեր ու ռեթվիթներ է հավաքել: «Դոժդ» հեռոստաալիքի թղթակիցը որոշել է պարզել՝ իսկապե՞ս Մոսկվային դեֆիցիտ է վրա հասել մթերային էմբարգոյի սահմանումից ընդամենը օրեր անց:
Թղթակիցն այցելել է հենց այն սուպերմարկետ, որի մասին գրել էր բլոգերը: Իսկապես եղել են դատարկ սառնարաններ, հնարավոր չի եղել գնել միս, կաթնամթերք, ձկնեղեն: Փակցված հայտարարությունները պարզաբանում են, որ դատարկության պատճառը սառնարանների վնասվելն է: Խանութի աշխատակիցները հայտնել են լրագրողին, որ շատ խանութներում այժմ սառնարանների աշխատանքը խաթարվում է շոգի պատճառով: Թղթակիցն այցելել է այլ սուպերմարկետներ, սակայն այնտեղ դատարկ սառնարանների ականատես չի դարձել:










































