7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցել է Shamshyan.com-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել: Կանայք և երեխաները չեն դիմանում շոգին և սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցում, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։







































