«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսը «Տոտենհեմ»-ի նշանառության տակ է: Ակնկալվում է, որ գործարքը կարող է կայանալ այս շաբաթ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
26-ամյա մեքսիկացու ծառայություններով են հետաքրքրված անգլիական մի շարք ակումբներ, սակայն «Տոտենհեմ»-ը ֆավորիտ է նրա տրանսֆերի ձեռքբերման պայքարում:
Լոնդոնցիներն, իրենց հերթին, կարող են վաճառել կենտրոնական հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի իրավունքները, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ն:









































