Պատժամիջոցները, որոնք Եվրամիությունը մտցրել է Ռուսաստանի դեմ, ինչպես նաև ՌԴ-ի պատասխան միջոցառումները կարող են հունական Կաստորիա քաղաքի «բնաջնջման» պատճառը դառնալ. քաղաքը մորթեղենի վաճառքի միջազգային կենտրոն է, հաղորդում է Greek Reporter–ը։
«Քաղաքի տնտեսությունը կախված է ռուսական հաճախորդներից, որոնք գնում են արտադրանքի 80%-ը»,- ասվում է Մուշտակագործների հունական ասոցիացիայի (HAF)՝ երկրի վարչապետ Անտոնիս Սամարասին հղած նամակում։
Փաստաթղթում նշվում է, որ եթե Ռուսաստանը որոշի ընդարձակել էմբարգոն և դրանում ներառել մորթեղենը, ապա դա ավերիչ հետևանքներ կունենա։










































