Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանման նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել է, որ մտադիր է այցելել Մոսկվա: Նա մանրամասնել է, որ դրական պատասխան է տվել թբիլիսյան հյուրախաղերն ավարտած մոսկովյան Et Cetera թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Կալյագինի հրավերին:
Օդիշարիան ընդգծել է, որ վրացական ու ռուսական մշակույթները մշտապես լրացրել են միմյանց, և այսուհետ նույնպես կլինի այդպես: Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա Վրաստանի նոր կառավարության նախարարի մոսկովյան այցը: