Իրաքի հյուսիսում տեղի ունեցած բախումների ժամանակ իսլամիստ գրոհայինները սպանել են առնվազն 500 քրդերի և եզդիների: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրաքում մարդու իրավունքների նախարարությանը:
Աղբյուրի խոսքով՝ սուննիները ողջ-ողջ թաղել են իրենց զոհերին, այդ թվում՝ կանանց ու երեխաների: Բացի այդ, մոտ 300 կին առևանգվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չորս հարված են հասցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամների դիրքերին:











































