Մոտակա տարիներին Չինաստանն ունի բոլոր հնարավորություններ՝ նվազեցնելու ԱՄՆ դիրքերը աշխարհում գործնական ուղևորությունների խոշորագույն շուկայում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
2014թ.-ին գործարարության նպատակով ճանապարհորդությունների ծախսը կավելանա 6.9%-ով՝ տարեկան հասնելով մինչև 1.18 տրլն դոլարի: Այս մասին հաղորդվում է Գործնական զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցում: Հաջորդ տարի բարձրացումը կկազմի 8.6%, իսկ հետո աճը կդանդաղի՝ կանխատեսում են վերլուծաբանները:
2000 թ.-ից Չինաստանի գործարար զբոսաշրջության շուկան միջինը ավելացել է 16% -ով և անցած տարի կազմել 225 մլրդ դոլար: Մինչդեռ 2013-ին ամերիկյան շուկայի աճի տեմպերը կազմել են ընդամենը 1.1%՝ հասնելով 274 մլրդ դոլարի:
Անցած տարի ԱՄՆ-ում ճամփորդող գործարարների թիվը գերազանցել է Չինաստանի ցուցանիշը ընդամենը 1,2 անգամ, մինչդեռ 2000-ին այդ տարբերությունը 7.7 էր:











































