«Բարսելոնա»-ի նորեկ Տոմաս Վերմալենը առաջին հարցազրույցն է տվել որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:
«Շատերն են երազում հանդես գալ «Բարսելոնա»-ում: Այս ակումբում են խաղում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Շատ ուրախ եմ, որ կարող եմ մարզվել բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, ինչն ինձ թույլ կտա էլ ավելի բարելավել խաղային որակներս:
Հուսով եմ` արագ կադապտացվեմ նոր երկրում և նոր թիմում»,- «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վերմալենի խոսքերը:









































