Կատվին կոչում են Պիքսել, և նա, ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կատու: Մինչ այս՝ ռեկորդը կազմում էր ընդամենը 13.5 սմ:
Կատվի տիրոջ՝ Տիֆանի Կելդերգաարդի խոսքերով՝ նրա տնային կենդանու հասակը 12 սմ է: Սա ակնհայտորեն համաշխարհային ռեկորդ է:
Ապագա ռեկորդակիրը ապրում է Կալիֆոռնիայի Պորտերո քաղաքում: Հատկանշական է, որ կատուների հասակը սովորաբար մոտ 15 սմ է: Նախ կպարզվի կատվի տարիքը, որից հետո կգրանցվի ռեկորդը:


















































