Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը մեկնել է Իրաք՝ հանրապետության առաջին դեմքերի հետ քննարկելու ճգնաժամից ելքի ուղիները, որը հրահրվել է «Իսլամական պետություն» խմբավորման սուննի գրոհայինների կողմից: Այս մասին գրում է France Press-ը:
Ինչպես նշվում է ֆրանսիական ԱԳՆ-ի տարածած կոմյունիկեում՝ գերատեսչության ղեկավարը նախ կայցելի Բաղդադ, որտեղ բանակցություններ կվարի իրաքցի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ: Դրանից հետո սպասվում է Ֆաբիուսի այցը Իրաքյան Քրդստանի ինքնավար մարզի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կքննարկի երկրի բնակչությանն առանց խոչընդոտների մարդասիրական օգնություն հասցնելու հարցը:








































