Անցած գիշեր Ճապոնիայի հարավային և կենտրոնական շրջաններով անցել է «Հալոնգ» թայֆունը: Նախնական տվյալներով, 4 մարդ զոհվել, իսկ 26-ը վիրավորվել են: Ճապոնիայի ավելի քան 1,39 միլիոն բնակիչների խորհուրդ են տվել լքել իրենց բնակավայրերը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Միե պրեֆեկտուրայում, որտեղ տեղումների մակարդակը ժամում անցել է 86 միլիմետրը, որը կարող է գետերը դուրս բերել հուներից: Ավելի քան 4000 տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ճապոնիայի օդանավակայաններում գրեթե 500 չվերթներ են հետաձգել: Խախտվել են նաև երկաթուղային չվացուցակները:
Ներկա պահին թայֆունյը գտնվում է Կյուսյու նահանգից արևելք և դեպի հյուսիս է շարժվում: Օդերևութաբանները նախազգուշացնում են ջրհեղեներից և կոչ են անում երկրի հարավի բնակիչներին փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, փոխանցում է ITAR-TASS-ը:









































