Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հզոր բասերով երաժշտություն լսելը մարդկանց օգնում է իրենց ուժեղ զգալ, գրում է Business Standart-ը: Գիտնականները նկատել են, որ մարզիկները մրցույթներից առաջ միշտ բարձր երաժշտություն են լսում: Նրանք ենթադրել են, որ երաժշտությունն իր մեջ հատուկ լիցք է պարունակում, որն օգնում է տրամադրվել հաղթանակի:
Գիտափորձը ցույց է տվել, որ հզոր բասերով ստեղծագործություններ լսելիս մասնակիցները հաճախ անտառ են տեսել ծառերի փոխարեն: Նրանց մեջ սոցիալական իրադարձությունները վերահսկելու պատրանք և մրցակիցներին հաղթելու ցանկություն է առաջացել:











































